
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի Կամչատկայի երկրամասում երկրաշարժ է գրանցվել։ Սեյսմիկ սարքերը գործել են տեղական ժամանակով մոտավորապես ժամը 18-ին, հայտնում է «Кам 24» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկիից 150 կիլոմետր հեռավորության վրա՝ 20,5 կիլոմետր խորության վրա։ Սեյսմիկ իրադարձության մագնիտուդը կազմել է 5,3։
Ավելի ուշ սարքերը գրանցել են ևս մեկ ցնցում՝ երկրամասի մայրաքաղաքից 171 կիլոմետր հեռավորության վրա՝ 13 կիլոմետր խորության վրա։ Մագնիտուդը կազմել է 7,4.
Ըստ Ռուսաստանի ԱԻՆ երկրամասային գլխավոր վարչության՝ երկրամասի մայրաքաղաքի առանձին շրջաններում ստորգետնյա ցնցումները զգացվել են մինչև 3 բալ ուժգնությամբ։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, «Кам 24»-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։