Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուզբեկստանում  մարդատար ավտոմեքենայի և գնացքի բախման հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: «Ուզբեկստանի երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Չորտոկ և Ույչի կայարանների միջակայքի չպահպանվող երկաթուղային անցման վայրում։

Ըստ հաղորդագրության՝ ավտոմեքենայի  վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, փորձել է հատել երկաթուղային գծերը՝ մոտեցող գնացքից անմիջապես առաջ։

Աղբյուրի տվյալներով՝ ավտոմեքենայում եղել է վեց մարդ՝ հինգ կին և մեկ փոքր երեխա։ Հզոր բախման հետևանքով ավտոմեքենայում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։ Գնացքի վարորդները կիրառել են արտակարգ արգելակում, սակայն ողբերգությունից խուսափել չի հաջողվել։

71