Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ակտաուի մոտ տեղի ունեցած ինքնաթիռի վթարից հետո Ռուսաստանի Դաշնության դեմ միջազգային դատարաններում հայց ներկայացնելու Ադրբեջանի մտադրությունը։

«Ընթանում են քննչական գործողություններ, ընթացքի մեջ են դատավարությունները։ Եթե Ադրբեջանը նման որոշում կայացնի, դա Ադրբեջանի իրավունքն է, մենք կսպասենք պաշտոնական դատավճիռներին», - ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները ներկայումս դժվարին շրջան են ապրում, բայց դրանք ունեն ամուր հիմք, շահերի իրական համընկնում, փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն։

Նշենք, որ Ադրբեջանը պատրաստում է փաստաթղթեր, որպեսզի միջազգային դատարաններին հայց ներկայացնի Ռուսաստանի դեմ՝ կապված «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման հետ։

106