Ստավրոպոլում ձերբակալվել է Ռուսաստանում ահաբեկչական գործողություններ նախապատրաստող ադրբեջանցի

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է, որ Ստավրոպոլում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որը ուկրաինական հատուկ ծառայությունների հրամանով ահաբեկչական գործողություններ էր պլանավորում Ռուսաստանում։
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նա ահաբեկչական գործողություններ էր նախապատրաստում Եսենտուկիում և Ստավրոպոլում։
Տղամարդը մտադիր էր պայթյուններ իրականացնել իրավապահ մարմինների շենքերում, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքներում։ Տղամարդը ծառայել է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներում և, ըստ քննիչների, պլանավորել էր օգտագործել ձեռք բերված հմտությունները ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար։
08 Սեպտեմբեր, 2025 11:14
267