Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը հաստատել է Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից մշակված ՀՀ–ում 2026-2028 թթ․ ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը։
Ռազմավարական ծրագիրը միտված է վերափոխել մարդկանց թրաֆիքինգի դեպքերի արձագանքման մոդելը՝ վաղ հայտնաբերման և կանխարգելման համակարգային մոդելի՝ ներդնելով ազգային ուղղորդման ամբողջական մեխանիզմ և ապահովելով մարդկանց թրաֆիքինգի զոհերի աջակցության ծառայությունների հասանելիությունը երկրի ողջ տարածքով։
Միջոցառումների ծրագիրն ընդգրկում է 58 միջոցառում, որոնցում ներառված աշխատանքներն առաջիկայում ուղղված կլինեն՝
• թրաֆիքինգի դեպքերի վաղ հայտնաբերման և կանխարգելման մակարդակի բարձրացմանը,
• զոհերի նույնացման, աջակցության և վերականգնման համակարգի արդյունավետության աճի ապահովմանը,
• պետական մարմինների, տեղական կառույցների և հասարակական կազմակերպությունների համագործակցության նոր ձևաչափերի ձևավորմանը,
• հանրային իրազեկվածության բարձրացմանը և խոցելի խմբերի պաշտպանվածության աստիճանի մեծացմանը,
• մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում թվային փոխգործելի համակարգերի ներդրմանը։
ՀՀ–ում 2026-2028 թթ․ ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։