Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ գործողություններին ի պատասխան՝ Ռուսաստանի Դաշնությունը զգալիորեն ընդլայնել է եվրոպական ինստիտուտների և ԵՄ երկրների ներկայացուցիչների ցանկը, որոնց արգելվում է մուտք գործել Ռուսաստան. հայտարարում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

ԵՄ-ի հակառուսական թշնամական գործողությունները ի վիճակի չեն որևէ ազդեցություն ունենալ Ռուսաստանի քաղաքականության վրա. հայտարարում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

ԱԳՆ-ն նշել է․ «Հակառուսական թշնամական գործողությունները ի վիճակի չեն որևէ ազդեցություն ունենալ մեր երկրի քաղաքականության վրա։ Ռուսաստանը կշարունակի հետևել իր ազգային շահերի պաշտպանության և նոր արդար աշխարհակարգի պաշտպանության ուղուն։ Եվրամիության հետագա պատժամիջոցների վերաբերյալ որոշումները նույնպես կստանան ժամանակին և համարժեք արձագանք»։

198