

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը օգոստոսի 26-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ տեղական ինքնակառավարման և ենթակառուցվածքների ոլորտի վերաբերյալ տեսահարցերին:
«Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900 800 հեռախոսահամարին՝ մինչև օգոստոսի 4-ը ներառյալ։
Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Հայաստանի Հանրային ռադիոյի ֆեյսբուքյան ու յութուբյան էջերով, ինչպես նաև Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջով և Առաջինի լրատվական ալիքով»,- ասված է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ։