Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի սեպտեմբերի 1-ին հաղորդվել էր Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրի վարչական տարածքում առաջացած հրդեհի փաստով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում տեսչական մարմնի աշխատակիցները հրդեհված տարածքում իրականացրել են զննություն՝ կիրառելով ժամանակակից չափագրման անօդաչու համակարգեր։

«Պարզվել է, որ հրդեհի հետևանքով Վայք համայնքի Սարավան բնակավայրի վարչական տարածքում Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի հարակից հատվածում այրվել է 823817 քմ (82,3 հա) մակերեսով տարածք։

Տեղանքի զննությամբ հայտնաբերվել և արձանագրվել է այրված ալոճենի, խնձորենի, տանձենի տեսակների ընդհանուր 58 ծառ։

Հրդեհի հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 1.816.500 դրամ։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։

209