Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հրշեջ-փրկարարները մարել են Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է հուլիսի 26-ին, ժամը 19։04-ին, մարվել՝ հուլիսի 27-ին, ժամը 22։16-ին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Այրվել են մոտ 3 հա խոտածածկ տարածք, ծառեր և թփուտներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին, ժամը 14։20-ին Խոսրովի պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել էր խոտածածկույթի հրդեհ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ և 12 օպերատիվ խումբ։

Խոսրովի պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են եղել նաև ոստիկանության ուժեր, արգելոցի, էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ և բնակիչներ, ինչպես նաև ՊՆ ուղղաթիռ:

189