Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտի դեզ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։10-ին, մարվել՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 01։05-ին։ Այրվել է մոտ 2000 հակ պահեստավորած անասնակեր։
 
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև տրակտոր:

77