Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը և տնօրենի խորհրդական Խաչատուր Մկրտչյանն այցելել են Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհ, որի 9.5կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Կապալառու կազմակերպության աշխատակիցները, ներկայացնելով ընթացիկ շինարարությունը, նշել են, որ կատարվել է հողային աշխատանքների մոտ 40 տոկոսը, 1կմ տեղամասում տեղադրվել է ավազակոպճային շերտ, շուրջ 20 տեղադիրքերում իրականացվել են արհեստական կառուցվածքներ։

Լեռնարոտ գյուղում տեղադրվել են մոտ 100 գծամետր բազալտե եզրաքարեր, իրականացվել են գաբիոնային շարվածքներ և այլն։ Որոշ հատվածներում կատարվում է ճանապարհի լայնացում, ընթանում են հանույթի և լիցքի աշխատանքները։ Ճանապարհին նախատեսված է կառուցել նաև փոխհատում։

Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները եղան նաև Արագածոտնի մարզով անցնող Ավան-Խնուսիկ տեղական նշանակության ավտոճանապարհի 2.2կմ հատվածում, որը նույնպես հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այստեղ ընթացքի մեջ են հողային աշխատանքները։

Տեղի բնակիչները նշում են, որ տասնամյակներ շարունակ ճանապարհը չէր հիմնանորոգվել, ու այժմ մեծ հեռանկարներ են կապում ճանապարհի նորոգման հետ։

286