Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը «մեծ ջանքեր է գործադրում մոտ ապագայում անձնական հանդիպման համար»։

Նրա խոսքով՝ պարոն Սին մտադիր է այցելել Միացյալ Նահանգներ։ Քննարկվում է նաև ԱՄՆ պատվիրակության Չինաստան այցը։ Առաջարկվող ամսաթվերը դեռևս մշակվում են։

«Սի Ծինփինը ցանկանում է, որ ես գնամ այնտեղ, և նա պատրաստվում է գալ (Միացյալ Նահանգներ)... Կտեսնենք, թե ինչ կլինի, բայց մենք, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կգնանք Չինաստան, գուցե մինչև այս տարվա վերջ, և նա կգա մեզ մոտ», - շոտլանդական Breitbart հրատարակությանը ասել է Դոնալդ Թրամփը։

120