Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինացի փախստականները կկարողանան մնալ Միացյալ Նահանգներում մինչև ռազմական գործողությունների ավարտը, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեսանյութը հրապարակել է Foreign Press-ի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն X-ում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը թույլ կտա ուկրաինացի փախստականներին մնալ երկրում մինչև ռազմական գործողությունների ավարտը, Թրամփը պատասխանել է. «Մենք դա կանենք։ Մենք շատ մարդիկ ունենք, որոնք եկել են Ուկրաինայից, և մենք աշխատում ենք նրանց հետ»։

Նշենք, որ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփը վարում է կոշտ հակամիգրացիոն քաղաքականություն։

125