Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Վալաամ կղզում: 

Առաջնորդներն այցելել են Սմոլենսկի մենաստանում գտնվող Սմոլենսկի Աստվածածնի սրբապատկերի եկեղեցի, որտեղ վանականներն աղոթում են տարբեր պատերազմներում զոհված ռուս զինվորների համար:

Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդները մի քանի տարի է, ինչ միասին են այցելում Վալաամ: 

Կարճ աղոթքից հետո Պուտինը և Լուկաշենկոն կշարունակեն իրենց ոչ պաշտոնական շփումը։

326