
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է կաթողիկոսի վերջին հայտարարությանը՝ կապված Աջապահյանի գործի վերաբերյալ իրավական գործընթացի հետ:
«Կարդացի Կտրիճ Ներսիսյանի հրամանով ընդունված մի հայտարարություն, որտեղ երկրի իշխանությունը մեղադրվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքի ազատությունը սահմանափակելու համար:
Ի գիտություն Կտրիճ Ներսիսյանի՝
Ռազմական հեղաշրջման կոչ անելը չի տեղավորվում խոսքի ազատության մեջ:
Ինչպես եկեղեցական կանոնով կաթողիկոսին արգելվում է երեխա ունենալ, այնպես էլ այդ նույն կերպ քրեական օրենսգրքով արգելվում է ռազմական հեղաշրջման կոչ անելը:
Հորդորում եմ եկեղեցական պատկան մարմիններին բացատրել սա Կտրիճ Ներսիսյանին ու դադարեցնել նրա եկեղեցահալած ու ապապետական գործունեությունը:
Իսկ Մայր Աթոռը, որքան էլ Կտրիճ Ուխտազանցը փորձի այն վերածել քրեաօլիգարխիայի քաղաքական բնի, այդպիսին չի դառնալու:
Այն մաքրվելու է ու շարունակելու է մնալ հայ ժողովրդի կարևոր արժեքային հիմնասյուներից մեկը»,- գրել է Ռուբինյանը: