Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին արտերկրից 15 հազար երկրպագու կմասնակցի

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համաշխարհային ճանաչում վայելող փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգին միայն արտերկրից 15 հազար երկրպագու կմասնակցի: Այս մասին հայտնում է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որը զբաղվում է մենահամերգի կազմակերպմամբ:
«Համերգի այցելուներից միայն 15 հազարն արտերկրից է: Դա է պատճառը, որ մոտակա օրերին Երևանում ազատ հյուրանոց չկա։ Հայաստան ժամանած հյուրերի մի մասն էլ տեղակայվում է Ծաղկաձորի ու Սևանի հյուրանոցներում։ Բագրատաշենի անցակետում Հայաստան այցելողների մեծ հոսք կա, ինչը խցանումների պատճառ է դարձել»,-նշում են ընկերությունից:
Ջենիֆեր Լոպեսի համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։
02 Օգոստոս, 2025 14:11
223
Ջենիֆեր Լոպեսն արդեն Երևանում է
02 Օգոստոս, 2025 12:05
Ջենիֆեր Լոպեսի՝ Երևանում կայանալիք համերգի տոմսերի 70 տոկոսը սպառվել է
01 Մայիս, 2025 21:01
Զգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ է
23 Ապրիլ, 2025 18:41
Լոպեսի համերգը գրավել է շուրջ 15 հազար զբոսաշրջիկի. Economy of Armenia
02 Օգոստոս, 2025 14:49
Ջենիֆեր Լոպեսն արդեն Երևանում է
02 Օգոստոս, 2025 12:05
Ջենիֆեր Լոպեսի՝ Երևանում կայանալիք համերգի տոմսերի 70 տոկոսը սպառվել է
01 Մայիս, 2025 21:01