
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նախօրեին, ինչպես հայտնի է, Երևանում տեղի է ունեցել համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ ոստիկանության մի քանի ստորաբաժանում համերգի ժամանակ իրականացրել են ուժեղացված հսկողություն։
«Որևէ լուրջ միջադեպ և պատահար չի գրանցվել, աահովվել է մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների անվտանգությունը», – նշել է Սարգսյանը։
Հիշեցնենք՝ Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը: Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար հանդիսատես։
Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։