Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանն այցելել է Մխչյանի առաջին աստիճան պոմպակայան՝ դիտարկելու պոմպակայանի տեխնիկական վիճակն ու ճնշումային խողովակատարի վթարված հատվածը։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:

 

«Քննարկվել են վթարավերականգնողական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև հնարավորինս սեղմ ժամկետում համակարգի վերագործարկման քայլերը։

 

Աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ջրամատակարարման կայունությունն ապահովելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

96