Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրացի հայտնի բլոգեր Գուրամ Շերոիզան իր սոցցանցերի էջերում անդրադարձել է Ջենիֆեր Լոպեսի երեւանյան համերգին, գրելով.

«Ես պարզապես խելագարվեցի Ջենիֆերի պատճառով և մինչև հիմա ցնցված եմ։ Բայց ինձ հատկապես ուրախացնում է այն փաստը, որ երբեք այսքան շատ վրացիների չէի տեսել Հայաստանում։

Հիմա, երբ ստիպված եք եղել Ջեյ Լոյի համար գնալ ու հուսով եմ հիմա գոնե տեսաք ու գիտակցեցիք՝

• ինչ գեղեցիկ, ժամանակակից ու կենդանի քաղաք է Երևանը

• ինչ ջերմ ու հյուրընկալ ժողովուրդ ունի

• ինչ բարձր մակարդակի ծառայությունններ ունեն

• ինչ հիասքանչ ու համեղ ուտելիքներ են պատրաստում

• ինչքան շատ գեղեցիկ ու յուրահատուկ ռեստորաններ կան

• որքան գեղեցիկ է Կասկադը, Հանրապետության հրապարակը, Հյուսիսային պողոտան, Հին ու Նոր Երևանը, Գառնին, Զվարթնոցը, Գեղարդը, Էջմիածինը ու էլի շատ այլ բաներ

Ու հուսով եմ հիմա գոնե հասկացաք, թե ինչու եմ ամեն երկրորդ ամիս փախչում այնտեղ այսքան երջանիկ)))

Եթե միևնույն է չեք հավանել, ուրեմն սխալ ձևով են ձեզ ներկայացրել:

Մեզ մոտ 20 հոգանոց տուրր էր, ու բոլորս վերադարձանք Երևանից սիրահարված (ես միշտ էլ այդպես եմ եղել) ու շատ-շատ լավ ժամանակ անցկացրինք։ Շնորհակալություն»։

345