Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հնագիտական նոր տվյալները հաստատում են, որ Պոմպեյը վերաբնակեցվել է մ.թ. 79 թվականի ավերիչ ժայթքումից հետո: Այդ աղետի հետևանքով Պոմպեյը վերածվել է մոխրի քաղաքի, մահացել է 20000 բնակչի մեկ հինգերորդը, գրում է Euronews-ը:

Նոր ապացույցները վկայում են, որ որոշ վերապրածներ և, հնարավոր է նաև՝ նոր վերաբնակիչներ, եկել են ծխացող ավերակների մոտ՝ նոր կյանք սկսելու համար: Հնագիտական պեղումների արդյունքում բացահայտվել են կենցաղային գործունեության և ավերակների հարմարվողական օգտագործման նշաններ: Հետազոտողները կարծում են, որ աղետից հետո մարդիկ ապրել են ժամանակավոր կացարաններում՝ մասնակի ավերված տներն օգտագործելով որպես կացարաններ, նաև հույս են ունեցել գտնել այնտեղ մնացած արժեքավոր իրեր:

«Հնագիտական տվյալներից դատելով՝ դա ոչ ավանդական բնակավայր էր, որտեղ մարդիկ ապրում էին ծանր պայմաններում՝ առանց հռոմեական քաղաքին բնորոշ ենթակառուցվածքների և ծառայությունների»,- ասվում է հնագետների հաղորդագրության մեջ։

Հետազոտողների խումբը ենթադրում է, որ վերաբնակեցման շրջանը շարունակվել է մինչև 5-րդ դարը, երբ հավանաբար մեկ այլ հրաբխային ժայթքում մարդկանց ստիպել է ընդմիշտ լքել այդ վայրերը։

188