Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արշակ Օրդուխանյանը օրեր առաջ կալանավորվել է։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել են Քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

108