Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխարհի 12-րդ ռակետ, 29-ամյա  թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ցինցինատիում (ԱՄՆ) ընթացող «Մասթերս»-ի երրորդ փուլ։ Երկրորդ փուլում նա 6:4, 7:6 (8:6) հաշվով հաղթեց 24-ամյա ֆրանսիացի Վալենտին Ռուայեին (վարկանիշային աղյուսակում 104-րդը)։

Խաղը տևեց 1 ժամ 51 րոպե։ Դրա ընթացքում Խաչանովը յոթ անգամ էյս մատուցեց, ոչ մի կրկնակի սխալ թույլ չտվեց և վաստակած 11-ից երեք բրեյք-փոյնթ իրացրեց։ Ֆրանսիացին ուներ վեց էյս, երկու կրկնակի սխալ և վաստակած երեքից երկու բրեյք-փոյնթ իրացրեց։

Խաչանովը 1/8 եզրափակիչի ուղեգրի համար կմրցի 24-ամյա ԱՄՆ ներկայացուցիչ Ջենսոն Բրուքսբիի (101) հետ։

95