Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության այսօրվա նիստում ներառված նախագծերից մեկի ընդունման արդյունքում, Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1,687 հա մակերեսով հողամասը և նույն տարածքում գտնվող՝ 658 միլիոն 586 հազար դրամ շուկայականին մոտարկված կա­դաստրային արժեքով՝ 1,72 հա մակերեսով հողամասն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր դատախազության հայցերի բավարարման արդյունքում, մինչ օրս Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 7 հա մակերեսով 5 հողատարածք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է կամ՝ 7,8 միլիոն ԱՄՆ դոլար:

Այսպիսով, բոլոր 5 հողատարածքներն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը:

Հիշեցնենք, որ Կառավարության՝ 2025 թվականի օգոստոսի 7-ի նիստում ՀՀ գլխավոր դատախազն առաջարկեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ պետությանը վերադարձված վերոնշյալ տարածքներում անտառ հիմնել:

134