Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը ստանում է ապաշրջափակված ճանապարհներ մեր տարածքային ամբողջականության, սուվերենության պահպանմամբ, որը, կարծում եմ, շատ կարևոր է մեր պետության զարգացման տեսանկյունից: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Այս փուլի համար այնքան մեկնաբանություն և այնքան ինֆորմացիա, ինչքան նպատակահարմար է եղել փոխանցել, փոխանցվել է, և ես այս պահին դրան ավելացնելու ոչինչ չունեմ: Առաջիկայում կմեկնարկեն աշխատանքային պրոցեսներ, և այն պահից սկսած, երբ հավելյալ ինֆորմացիա փոխանցելու անհրաժեշտություն լինի, վստահաբար, Կառավարությունն այդ ինֆորմացիան կփոխանցի»,- նշեց Խուդաթյանը:

«Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը մեզ մի շատ մեծ քայլ մոտեցնում է խաղաղությանը, ինչը, կարծում եմ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար սպասված, ուրախալի և կարևոր իրադարձություն է: Պիտի ասեմ, որ նախկինում այսպիսի մեկնաբանություններ էլի են հնչել խաղաղության պայմանագրի տեքստի մասով, երբ չարագուշակ մեկնաբանություններ էին արվում, իսկ տեքստի հրապարակումից առաջ պարզվեց, որ այնտեղ ՀՀ-ի համար ոչ մի սարսափելի, ոչ մի ողբերգական և ոչ մի չարագուշակ բան չկար: 

Հայաստանի Հանրապետության համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնում են Ադրբեջանով, որովհետև ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է»,- ասաց ՏԿԵ նախարարը:

189