Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թրամփ-Պուտին հանդիպման օրակարգը հստակ է, հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Յուրի Ուշակովը, մանրամասնելով՝ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների ղեկավարները վաղը Ալյասկայում կքննարկեն երկկողմ տնտեսական կապերի «հսկայական չօգտագործված ներուժը», ինչպես նաև Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հեռանկարները։

Ըստ ռուսական կողմի, Թրամփն ու Պուտինը նախ կբանակցեն դեմ առ դեմ՝ միայն թարգմանիչների ներկայությամբ, ապա նրանց կմիանան երկու երկրների պատվիրակությունները, իսկ ավարտին նախագահները համատեղ մամուլի ասուլիս կտան։

210