Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

 

Հանդիպման ժամանակ քննարկվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի առանցքային կետերն ու արդյունքները։ Կոստանյանը ընդգծել է, որ Սևան քաղաքում տեղադրվել են աղբի տեսակավորման համար նախատեսված նոր աղբամաններ, ինչը կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում կարևոր քայլ է։

 

Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի Հանրապետության 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրին։

 

Նախարարի տեղակալը շեշտել է, որ անհրաժեշտ իրավական բարեփոխումներն արված են ոլորտի բարելավման և խնդիրների լուծման համար։

 

Դեսպանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները՝ նշելով, որ չեխական ընկերությունները հետաքրքրված են հայաստանյան ծրագրերին մասնակցելու և ներդրումներ կատարելու հնարավորություններով։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ ոլորտային հարցեր ևս։

80