Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։18-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:                                                       

ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

309