Ռուսաստանն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղու» հարցում. Օվերչուկ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղու» հարցում, եթե դա Հայաստանի համար լավ է, ասել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք քննարկում ենք այս հարցը։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և եթե կարծում է, որ ինչ-որ բան լավ է իր համար, իհարկե, մենք աջակցում ենք դրան», - լրագրողներին ասել է Օվերչուկը՝ պատասխանելով «Թրամփի ուղու» իրականացման վերաբերյալ հարցին։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին, որոնք լիովին համապատասխանում են իր շահերին։
«Իհարկե, այն համաձայնությունների շրջանակներում, որոնց կարելի է հասնել, առաջանում են որոշ նրբերանգներ, որոնք մենք պետք է պարզաբանենք հայկական և ադրբեջանական կողմերի հետ», - հավելել է Օվերչուկը։
15 Օգոստոս, 2025 12:55
277