
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի հետ առաջնորդների մակարդակով հանդիպումն անհրաժեշտ է «զգայուն հարցերը» լուծելու համար, իր տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
«Քննարկել ենք անվտանգության երաշխիքները։ Սա կարևորագույն հարց է՝ որպես պատերազմի ավարտի սկիզբ: Գնահատում ենք ԱՄՆ-ի կարևոր ազդանշանը՝ աջակցելու և դրա մի մասը լինելու պատրաստակամության մասին։ Այսօր մեծ ուշադրություն է դարձվել երեխաների վերադարձին, ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակմանը, որոնց պահում է Ռուսաստանը։ Պայմանավորվել ենք աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել է Զելենսկին։
Վոլոդիմիր Զելենսկին «մեծ քայլ առաջ» է անվանել Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստ է մասնակցել պատերազմից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելուն: