
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր մենք բացում ենք Հայաստանի Հանրապետության պատմության նոր ու լուսավոր էջ, մենք ստեղծում ենք հիմքեր հայ ժողովրդի հարատևության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Հայաստանն իր անկախացումից ի վեր գտնվել է տնտեսական ու քաղաքական շրջափակման մեջ իր բացասական ու անգամ աղետալի հետևանքներով:
Այսօր մենք բացում ենք Հայաստանի Հանրապետության պատմության նոր ու լուսավոր էջ, մենք ստեղծում ենք հիմքեր հայ ժողովրդի հարատևության համար:
Կեցցե´ մեր վարչապետը,
Կեցցե´ խաղաղությունը:
Եվ ինչպես ԱՄՆ մեկնելուց առաջ ասաց մեր վարչապետը` ՈՉ ԹԵ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈւ, ԱՅԼ ԱՐԴԵՆ ԼԱՎ Է»,- գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։ Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։