Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 26-ին՝ ժամը 02։22-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պառավաքար գյուղում այրվում է ավտոմեքենա:

 

Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պառավաքար գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 03:35-ին: Այրվել է ավտոմեքենան: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա տունը:

87