Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իշխանությունը դժվարություն է ունեցել հանրությանը բացատրելու, թե ինչու նախկին իշխանությունները և նրանց հետ կապվող շրջանակները մինչ օրս բանտում չեն։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք դժվարություն ունեինք հանրությանը բացատրելու, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը բանտում չէ։ Մենք դժվարություն ունեինք ժողովրդին բացատրելու, թե ինչպես է պատահել, որ օլիգարխը հեղափոխությունից հետո 8 տարիների ընթացքում շարունակել է մանկապարտեզներից և դպրոցներից հոսանք գողանալ, ինչպե՞ս է դա հնարավոր եղել»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ընտրություններից հետո ձևավորվել է նոր քաղաքական օրակարգ։
«Այս ընտրությունը և ընտրություններում արձանագրված ակտիվությունը առաջ է բերել նոր հեղափոխության օրակարգ։ Հեղափոխություն, որտեղ թավիշը պետք է բացառվի»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը հայտարարեց, որ նախկին համակարգը, իր գնահատմամբ, կառուցվել է օլիգարխիկ շրջանակների պաշտպանության համար, և այն պետք է փոխվի։