Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 28-ին ծառայություններ կմատուցվեն․

1. ժամը 11։00-16:00

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ.

2. ժամը 11:30-16:00

Վայոց ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ՝ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Օգոստոսի 28-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Կոտայքի մարզի Գառնի համայնքներում՝ օգոստոսի 21-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

73