Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 2-ին ծառայություններ կմատուցվեն․
- ժամը 10։30-16:00-ն, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
- ժամը 11։30-16:00-ն, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Հուլիսի 3-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Գառնի և Բյուրեղավան համայնքներում հունիսի 26-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։