
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կորցրել է Ռուսաստանը և Հնդկաստանը՝ Չինաստանի պատճառով։ Truth Social-ում իր գրառումը նա ուղեկցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի լուսանկարով։
«Կարծես թե մենք կորցրել ենք Հնդկաստանն ու Ռուսաստանը՝ Չինաստանի պատճառով։ Թող նրանք միասին երկար և բարգավաճ ապագա ունենան», - գրել է Թրամփը։
Այս շաբաթ Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի առաջնորդները մասնակցել են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին Չինաստանի Տյանցզին քաղաքում։ Bloomberg-ը գրել է, որ նրանց համատեղ ելույթը ցույց է տվել «Չինաստանի քաղաքական նախագծի հաղթանակը՝ ստեղծելու այլընտրանք ԱՄՆ-ի գլխավորած համաշխարհային կարգին»։