Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 4-ին քաղաքացի է ոստիկանություն զանգահարել և նշել, որ իր որդուն Երևանի մանկապարտեզներից մեկից վերցնելուց հետո նկատել է, որ նրա մարմնի վրա առկա են եղել կապտուկներ և եղունգների հետքեր։ Այս մասին Araratnews-ին հայտնեց  ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ ըստ ArmLur.am լրատվականի՝ ծնողը նշել է, որ երեխային ծեծել են դաստիարակները, խոսքը  Սայաթ-Նովա 23 հասցեում գտնվող AC զարգացման կենտրոնի մասին է, երեխան 1 տարեկան 7 ամսական է։

ՔԿ-ից փոխանցեցին՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը անչափահասի նկատմամբ)։

131