
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյի երկու լողափեր փակվել են սեպտեմբերի 6-ի առավոտյան շնաձկան հարձակումից հետո, որի հետևանքով մեկ մարդ է մահացել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես մանրամասնում է «Ռոյթերզ»-ը, դեպքը տեղի է ունեցել լողափից մոտ 100 մետր հեռավորության վրա, որտեղ սերֆինգով զբաղված տղամարդու վրա հարձակվել է սպիտակ շնաձուկը։
Ոստիկանությունը հայտնել է, որ նա ջրից դուրս է բերվել մյուս սերֆերների կողմից, սակայն չափազանց շատ արյուն էր կորցրել և մահացել է դեպքի վայրում։
Ավստրալիայի իշխանությունները կիրակի օրը անօդաչու սարքեր և ուղղաթիռ են տեղակայել Սիդնեյի հայտնի լողափի շուրջ ջրերը վերահսկելու համար:
Ըստ աղբյուրի՝ Սիդնեյի Տարոնգա կենդանաբանական այգու պետական օպերատորի տվյալները ցույց են տալիս, որ այս միջադեպը 2025 թվականին Ավստրալիայում շնաձկան չորրորդ մահացու հարձակումն էր։