Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը լրագրողներին ասել է, որ պատերազմը կարող է անմիջապես ավարտվել, եթե «Համաս»-ը ազատ արձակի Գազայում պահվող պատանդներին և վայր դնի զենքերը, հայտնում է Reuters-ը։

Ի պատասխան՝ «Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյա Բասեմ Նաիմը Reuters-ին հայտնել է, որ իրենք վայր չեն դնի զենքը, սակայն կազատեն բոլոր պատանդներին, եթե Իսրայելը համաձայնվի վերջ տալ պատերազմին և դուրս բերել իր ուժերը Գազայի հատվածից։

150