Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տասնյակ անգամներ առիթ եմ ունեցել ասելու, որ դպրոցը, մանկապարտեզը երեխայի համար են, չի կարելի գալ, ասել՝ «կրթության ոլորտի բարեփոխումների հետևանքով իքս թվով տնտեսական աշխատողների աշխատատեղեր փակվում են»: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Արման Ղազարյանի հարցին։

Վարչապետը հիշեցրեց, որ այցելել է «ՍՕՍ» մանկական գյուղ՝ տեսնելու, թե երեխաներն ինչպես են տեղավորվել. ««ՍՕՍ» մանկական գյուղ այցելության ընթացքում համոզվել եմ և նախկին նախարարին էլ հանձնարարական եմ տվել, որ հին մոդելից պետք է րոպե առաջ հրաժարվենք։ Մի քանի օր առաջ նորանշանակ նախարարին եմ զանգահարել և ասել, որ ծերության, խնամքի կենտրոնների վրա եթե մենք միլիարդներ էլ դնենք, շահառուհի հարցը չենք լուծելու, որովհետև արդեն սխալ բանաձև է դրված. այն կենտրոնացված է նրա վրա, թե տնօրենն ինչքան աշխատավարձ պետք է ստանա, մյուսը՝ ինչքան, բայց դրված չէ, ասենք, թե մարդն այդտեղ ինչքանով է իրեն լավ զգում, ինչքանով է լիարժեք կյանքով ապրում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Գավառի մանկատունը հայտնվել է Կառավարության ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ տեղի ունեցած չարաշահումների պատճառով։

«Գավառի մանկատունը մեր ուշադրությունը գրավել է, այդ թվում՝ չարաշահումների պատճառով»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ մանկատանը արձանագրվել է ապօրինի գույքի սեփականաշնորհման դեպք, որը վերադարձվել է իրավապահների միջամտությամբ։

209