Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միանշանակ և աներկբա իմ աջակցությունն եմ հայտնում առաջին հերթին որպես Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ Տեր Արամին և  այն հոգևորականներին,  ովքեր աջակցում են Առաքելական  եկեղեցու խնդիրների  հասցեագրման օրակարգին  և որևէ կասկած չկա, որ ես  իմ ուժերով ներածին չափով կկանգնեմ բոլոր նման հոգևորականների կողքին  և բոլոր հասու միջոցներով  կաջակցեմ նրանց և  թիկունք կկանգնեմ նրանց:

Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե ինչ մեկնաբանություն ունի Հովհանավանքի հոգևոր առաջնորդ Տեր Արամի՝ Մայր Աթոռում տիրող իրավիճակի վերաբերյալ բարձրաձայնելու և Մայր Աթոռին՝ վերջինիս կարգալույծ անելու հնարավոր մտադրության հետ կապված: 

 

859