Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ձեր հույսը այն է, որ այսօրվա 18 տարեկան երիտասարդները քանի որ Քոչարյանի նախագահությունը լավ չեն հիշում, պետք է ասեն՝ իրոք սուրբ է եղել այդ մարդը, դաշնակցությունն էլ միայն սուրբ գործունեությամբ է զբաղվել»,- ԱԺ-ի նիստում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և հավելել՝ ծնողներ, ընկերներ ունեն, որ կպատմեն իրենց։

Նա ընդգծել է՝ չկա ավելի տարօրինակ տեսարան, քան զանգովի արդարադատությունից բողոքող քոչարյանական պատգամավորը. «Ես ուղղակի զարմացած եմ։ Այս ո՞ւր էիք, ժողովուրդ ջան, վերջին 30 տարում։ Երևի հույսը դրել եք այն մարդկանց վրա, որոնք այն ժամանակ ծնված չէին»։ 

Նա նաև նշել է. «Մի քիչ ձեզ խրոխտ պահեք։ Ժամանակին քոք էիք մաշեցնում, ձեր ձևով միջամտում էիք, հիմա էս ի՞նչ խղճուկ պահվածք է, քիչ է մնում՝ այստեղից արտասվեք, նեղսրտում եք բռնաճնշումներից։ Դուք քոք մաշացնող եք, խրոխտ եղեք»։

184