Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է այնպիսի ընտրակաշառքի սխեմա և կանխել դրա հետագա հանցավոր գործունեությունը, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ն: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
 
4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով, նրանցից 2-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
 
Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական միջոցառումներ հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հետապնդումներ սկսելու համար: 
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը: Հակակոռուպցիոն կոմիտեից նաև հայտնել էին, որ Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է:
 
Մանրամասները՝ տեսանյութում

103