
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում մինչ այս պահը եկամուտների հայտարարագիր է ներկայացրել մոտ 92 հազար քաղաքացի՝ ակնկալվող քանակի մոտ 15 տոկոսը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:
«Այս պահի դրությամբ հայտարարագիր է լրացրել մոտ 92 հազար քաղաքացի, այսինքն՝ մոտ 15 տոկոսն այն քանակի, որն ակնկալվում է մինչև նոյեմբերի 1–ը»,–ասաց Հակոբյանը:
Նրանք, որոնք չեն լրացնի, կտուգանվեն՝ ըստ օրենսդրության: Սկզբում կտրվի նախազգուշացում, ապա տուգանք, դրանից հետո տուգանքը երկու անգամ բարձրացվում է:
ՊԵԿ նախագահը ևս մեկ անգամ հորդորեց բոլոր քաղաքացիներին լինել թափանցիկ ու լրացնել հայտարարագրերը: «ՊԵԿ–ն իրականում այդ հայտարարագրերում ահռելի ինֆորմացիա արդեն իսկ լրացնում է: Այսինքն՝ մեր քաղաքացիների փոխարեն բավականին ինֆորմացիա, որը մեր տիրապետման տակ է, լրացնում ենք: Իրենց մնում է միայն անցնել այդ հայտարարագրով և լրացնել պարզապես բաց մասերը, այն եկամուտները, որոնց մասին պատկերացում չունենք»,–ասաց Հակոբյանը:
Հայաստանում աշխատող քաղաքացիներն իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագիր պետք է ներկայացրեց մինչև նոյեմբերի 1–ը: