Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետությունում սեպտեմբերի 10-11-ը բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է՝

  • 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
  • 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
  • 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
  • 9 դեպք՝ խարդախության.
  • 7 դեպք՝ հոգեկան ներգործության.
  • 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
  • 4-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, սառը զենքի հայտնաբերման.
  • 3-ական դեպք՝ խուլիգանության, թմրանյութի իրացման.
  • 2-ական դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու:

Բացահայտվել են նաև կողոպուտի, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հետամտելու, փաստաթղթի կեղծիքի, ինքնավնասման, դատական ակտը չկատարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության
  • 1-ական դեպք՝ խարդախության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

70