
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Եվ ահա՝ նոր «փրկիչ» ունենք։
Հիմա էլ՝ էս մեկն է։ Անհաջող տեսանյութ է տարածում, թե բա՝ խմբակին մնաց 268 օր։
268 օր հետո կհասկանաք, որ 600 հազարից ավել քաղաքացու «խմբակ» եք անվանել։ Կհասկանաք, որ այդ մարդիկ իրենց վստահության քվեն տվել են հենց այդ «խմբակին»։ Եվ 268 անգամ փոշմանելու եք, որ ձեր ցոփ ու շվայտ կյանքը թողած՝ եկել եք ու Հայաստանի Հանրապետությունը դիտարկում եք բացառապես որպես ազատ տնտեսական գոտի։
268 օրից էլ քիչ մնաց, և այդ օրը դուք արդեն հետ եք գնալու՝ ձեր բիզնեսները փրկելու՝ օտար երկրներում։
Յոթ երգ գիտեք, յոթն էլ՝ ներդրումնե՜ր… ներդրումնե՜ր։
Գնացեք ու ձեր չստացված ներդրումները իրագործեք այլ տեղ։ Եվ մի փորձեք ձեր «բիզնես идея-ները» սղղացնել «հայրենիքի փրկության» անվան տակ։
Կրկեսի շենքը վկա։