Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։45-ի սահմաններում Սեբաստիա և Արմին Վեգներ փողոցների խաչմերուկում, Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ, բախվել են 22-ամյա Գևորգ Դ․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 36-ամյա Արայիկ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջիը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և քաղաքացիների հետ ուղղել «Opel Zafira»-ն։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

74