
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 1-ից հանրապետության դպրոցներում մեկնարկած «Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցներն այս անգամ անցկացվել են Լոռու մարզի տարբեր բնակավայրերի հիմնական և ավագ դպրոցներում:
Մարզի համայնքային ոստիկաններն ու պարեկները դպրոցներում հանդիպումների ժամանակ ոչ միայն ներկայացրել են ճանապարհային երթևեկության կանոնները, այլև շեշտադրել, որ դրանց հետևելը բխում է կյանքի ու առողջության պահպանման անհրաժեշտությունից:
Ոստիկանության ծառայողներն անդրադարձել են նաև հակահասարակական մի շարք երևույթների: Խոսել են ընտանեկան բռնության, մասնավորապես՝ անչափահասների նկատմամբ բռնության դեպքերի ու դրանց կանխարգելման մասին:
Դպրոցներում անցկացվող հանդիպում-զրույցները նպաստում են ոստիկան-աշակերտ համագործակցային միջավայրի ձևավորմանը և աշակերտների իրավագիտակցության ամրապնդմանը։
Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 1-ը։