Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում ավտոմեքենա է այրվում։

Մինչ հրշեջ փրկարարների կանչ վայր հասնելը՝ վարորդը քաղաքացիների հետ մարել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, իսկ հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

80