Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանը մարել է Ռուսաստանից ստացած արտաքին պարտքը՝ ըստ հանրապետության ֆինանսների նախարարության վիճակագրության։

Նշվում է, որ փետրվարին Ռուսաստանի նկատմամբ պարտքը նվազել է 7.87 միլիոն դոլարից մինչև 3.997 միլիոն դոլար։ Այս թիվը պարտքի սյունակում մնացել է փետրվարից մինչև օգոստոս։ Օգոստոսի դրությամբ Ռուսաստանի նկատմամբ արտաքին պարտքի սյունակը դատարկ է։

Ըստ BMG բիզնես գործակալության՝ սա Վրաստանի անկախության առաջին տարիներին կուտակված պարտք էր։

Ռուսաստանից բացի, Վրաստանն ամբողջությամբ մարել է իր վաղեմի պարտքերը Թուրքիային, Ղազախստանին, Հայաստանին, Ադրբեջանին և Իրանին։

89