Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խորապես գնահատում եմ խաղաղության գործընթացի առաջխաղացման մեջ ունեցած ձեր կարևոր դերը։ Այսպես է արձագանքնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թրամփի գրառմանը։

«Շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփ, Ձեր TruthSocial էջում արտահայտած ջերմ խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի կազմակերպման գործում»,- X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահը:

Նա նաև անդրադարձել է երկու երկրների միջև հարաբերություններին։

«Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժական բարեկամության և ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք։ Ես բարձր եմ գնահատում մեր բարեկամությունը»,- նշել է Ադրբեջանի նախագահը:

Թրամփը սեպտեմբերի 16-ին գրառում էր կատարել, որտեղ նշել էր, որ մեծ պատիվ է օգնել կարգավորել պատերազմն Ադրբեջանի և Հայաստանի միջև և միևնույն ժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

143